Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 895 թեստ, այստեղից 11 090-ը՝ հակագենի արագ թեստով և 16 805-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5,29%, վերջին 14 օրը –4,7%, վերջին 7 օրը –4,85%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 310 310 դեպք: Ապաքինվել է ևս 791 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 290 767:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 110 անձ:
Երկրում պատվաստվել է 45 338 անձ, օրական պատվաստվել է 1 729 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 99 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 873»,- նշված է տեղեկության մեջ: