«Ցամաքային սահմանների բացումն արդեն քննարկվում է, և, հավանաբար, դրանք կբացվեն», – հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Վրաստանը գրավիչ ու անվտանգ երկիր լինի տուրիստական կարևոր շրջանում:

«Վերջերս հարևան երկրներում ցամաքային սահմաններում շատ ծանր իրավիճակ էր: Օրինակ, Թուրքիայում շրջանառվում է կորոնավիրուսի թե՛ հարավաֆրիկյան շտամը, թե՛ բրազիլական շտամը, և թե՛ հնդկական շտամը: Ես հասկանում եմ բիզնեսի, տուրիզմի շահերը, բայց մենք պետք է առավելապես աջակցենք մեր երկրին, որպեսզի մեր բոլոր գործողություններն ուղղված լինեն տուրիստական սեզոնի ընթացքում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ և անվտանգ դարձնելուն: Ո՞ր սթափ դատող զբոսաշրջիկը կմեկնի փլուզվող երկիր: Ելնելով դրանից՝ մեր բոլոր գործողությունները, ձմռանից սկսած, հաշվարկվել են այնպես, որ երկրում չլինի շատ բարձր պիկ, որ մեծ ծանրաբեռնվածություն չլինի բժշկական ոլորտի վրա, ինչը, ինչպես գիտեք, այդքան էլ հեշտ գործ չէ, և ամեն ինչ ուղղված էր, որ զբոսաշրջիկների համար անվտանգության տեսանկյունից երկիրը լիներ նրանց համար հենց այդպիսին: Մինչ այժմ մենք հետևում ենք սահմանված ցուցանիշներին: Ի վերջո, ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունն է», – հայտարարել է Իմնաձեն: