Խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստների հետ միասին, նոյեմբերի 25-ին, երեկոյան ժամը 7-ին հավաքվել էին առաջին հանրապետության հրապարակում, որտեղից էլ սկսեցին բողոքի երթ և կանգ առան խորհրդարանի շենքի դիմաց։

stop_putins_dream

Բողոքարկողների շարքում էր «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության Ախալքալաքի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը։

arsen_karapetyan

«Այսօրվա ամենակարևոր պահանջն է, որ պետությունը սեփականություն չդառնա ու իշխանությունը սովորի, որ խոսքի տերը պետք է լինի, կապ չունի ինչ խոստում է, ամենափոքրից մինչև ամենամեծ խոստումը կատարի։ Քանի որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ մարդու հետ, դրա համար չեմ կարող ասել որքան երկար կտևի այս ամենը։ Ադեկվատ իշխանությունն արդեն պետք է արձագանքած լիներ, բայց մենք ինչ ենք տեսնում, մեզ ցրում են, ջրում, ջարդում, այսինքն՝ սա ոչ սթափ իշխանության պահվածք է», – ասում է Արսեն Կարապետյանը։

girl_eyes

Օրվա ընթացքում, ոստիկանությունը մի քանի անգամ կանխեց Ռուսթավելիի պողոտայում ցույցի կազմակերպիչների կողմից տակառի, վառելափայտի և այլ իրեր ներս տանելու փորձերը։ Չնայած դրան, ցուցարարները երեկոյան ժամը 10-ի համար խորհրդարանի մոտակա փողոցներում, այդ թվում՝ Ռուսթավելիի պողոտայում կարողացան վրաններ դնել։

protest_tbilisi

Ցուցարարները որոշել են գիշերն անցկացնել խորհրդարանի շենքի դիմաց, որպեսզի կանխեն նոյեմբերի 26-ին վրացական երազանքի պատգամավորներին ներկայանալ նշանակված լիագումար նիստին։

christina_pushaw_eyes

Բողոքի ցույցի մասնակիցների հիմնական պահանջը վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրական համակարգով։

eyes_dont_lie

Ռիմա Մառանգոզյան