Երկրում արդեն ինտենսիվ ընթանում է կորոնավարակի դեմ պատվաստումը, Ջավախքում նույնպես արդեն սկսել են պատվաստվել, ինչպես քաղաքացիները, այնպես էլ բժշկական անձնակազմը:
Սակայն այն քաղաքացիները, ովքեր չունեն Վրաստանի քաղաքացիություն, բայց ունեն կացության իրավունք, տեղյակ չեն, կարող են արդյո՞ք պատվաստվել Վրաստանում, թե՝ ոչ:
Jnews-ը Վրաստանի հիվանդութոյւնների վերահսկման կենտրոնից պարզեց, որ այն անձինք ովքեր ունեն վրացական անձնական համար, կարող են պատվաստվել Վրաստանում:
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր այլ երկրներում են պատվաստվել, կովիդ անձնագրով կարող են մուտք գործել Վրաստան, սակայն նրանք պետք է պատվաստված լինեն երկու դեղաչափն էլ, և ներկայացնեն անձնագիրը, մեկ դեղաչափի դեպքում ինքնամեկուսացումը պարտադիր է։
Իսկ թե անձն ի՞նչ պատվաստանյութով է պատվասվել ընդհանրապես կապ չունի։