Ենթակառուցվածքային աշխատանքների շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղական բյուջեից հատկացված միջոցներով կվերականգնվեն Ախալքալաք քաղաքի փողոցների 4 ճանապարհահատված և գյուղական ճանապարհներ: Վերականգնման համար հատկացված գումարը 598 965 լարի է:

Ախալքալաքի մունիցիպալիտետում երեք փողոցի ճանապարհահատվածների ասֆալտապատման տենդերը հայտարարվել էր ապրիլի 29-ին: Գումարը հատկացվել է տեղական բյուջեից և կազմում է 326 045 լարի:

Վերանորոգվում են փողոցների հետևյալ հատվածները.

1. Աղմաշենեբելիի նրբանցք՝ 32 690 լարի,

2. Վաչիանի մայրուղի 512՝ 189 214 լարի,

3. Աղմաշենեբելի №7՝ 104 140 լարի:

Տենդերն արդեն հայտարարված է, հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 25-ը:

Քաղաքի մի ճանապարհահատվածի ասֆալտապատման և գյուղերի ճանապարհների ասֆալտապատման ընկերությունն ընտրելու համար Ապրիլի 13-ին հայտարարվել է տենդեր:

Քաղաքում գտնվող հատվածը Ազատության փողոցն (ԱԳԼՃԿ-ի մոտ) է՝ 42 920 լարի:

Գյուղական ճանապարհների վերանորոգումը՝ 230 000 լարի:

Աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն մեկ ամսից: