Էրինջա-Դավնիա-Խավեթ գյուղերը միացնող ճանապարհը կվերականգնվի 2021 թվականին: Այս փուլում հայտարարվել է նախագծային նախահաշիվների պատրաստման էլեկտրոնային մրցույթը:

Վերականգնվելու է Էրինջա-Դավնիա-Խավեթ ճանապարհի շուրջ 5 500 մետր հատվածը: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նոր ճանապարհը կլինի ցեմենտ-բետոնե և 4,5 մետր լայնության:

Ախալքալաքի քաղաքապետարանը վերականգնման ծրագրի նախահաշվարկի նախապատրաստման համար դեկտեմբերի 22-ին հայտարարել է տենդեր՝ 49 500 լարի գումարով: Հայտերի ընդունումը բաց է մինչև 2021 թվականի հունվարի 18-ը: