Մայիսի 12-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219 950-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 5 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4272 դեպք կա, այլ պատճառով՝ 1050։
Ապաքինվել է ևս 403 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 206 078 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 8 550 մարդ։
Այսպիսով` մայիսի 11-ին կատարվել է 3 892 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,023,251 թեստ է արվել: