Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Այս մասին նա հայտնել է «ԻնտերպրեսՆյուզ»-ին:
«Երկրում, կարելի է ասել, որ երրորդ ալիքը սկսվում է, եթե չկարողանանք այն զսպել՝ պահպանելով կանոններն ու հանձնարարականները», – նշել է Գամկղրելիձեն:
Նշենք, որ Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24823 կորոնաթեստ, այստեղից՝ 16878-ը հակամարմինների և 7 945-ը՝ ՊՇՌ: Բացահայտվել է կորոնավիրուսային վարակի 707 նոր հաստատված դեպք: Վերջին օրվա ընթացքում 592 մարդ բուժվել է, գրանցվել է կորոնավիրուսից 8 նոր մահվան ելք:
Ինչ վերաբերում է դրականության մակարդակին, ապա ապրիլի 10-ի դրությամբ, օրական դրականության ցուցիչը 2.85% է, վերջին 14 օրվա ընթացքում` 2.26%, իսկ 7 օրվա ընթացքում` 2.50%: