Թբիլիսիի քաղաքային դատարանում «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի դատավարությունը տեղի կունենա այսօր` ժամը 16:00-ին: Դատական նիստի ժամանակ դատավորը կքննարկի խափանման միջոցը փոխելու մասին դատախազության միջնորդությունը, մասնավորապես կալանքը, որը որոշվել էր Նիկա Մելիայի նկատմամբ:
Միջնորդագիրը կքննարկի դատավոր Նինո Չախնաշվիլին:
Ինչ վերաբերում է ամբաստանյալի փաստաբանների դիրքորոշմանը, ըստ իրավապաշտպանների, դատավարությանը նրանք պատրաստվում են ֆիքսել դիրքորոշումը, որպեսզի Նիկա Մելիան ազատ արձակվի առանց խափանման միջոցի, քանի որ, ըստ նրանց, Մելիան գտնվում է անօրինական կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Նիկա Մելիայի փոխարեն 40 հազար լարի գրավը վճարվել էր երեկ: ԵՄ պատվիրակության տվյալներով՝ Նիկա Մելիայի գրավի գումարը հատկացրել է «Եվրոպական ժողովրդականության հիմնադրամը» (European Endowment for Democracy), իսկ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) այն հանձնել է իշխանություններին:
ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիայի համար կալանավորման տեսքով խափանման միջոցն ընտրվել էր փետրվարի 17-ին: Թբիլիսիի քաղաքային դատարանը սույն որոշումը ուժի մեջ էր թողել ապրիլի 13-ին:
Հունիսի 20-ի դեպքերի գործով Նիկանոր Մելիան մեղադրվում է Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբային բռնությունը ղեկավարելու և դրանում մասնակցելու մեջ: