Legatum Institute միջազգային վերլուծական կենտրոնի կողմից կազմված Legatum Prosperity Index-ի ամենամյա «բարգավաճման վարկանիշում» Վրաստանը առաջ է անցել 85-ից 80-րդ հորիզոնական:

Հեղինակները համեմատում են երկրները ինը չափանիշներով` տնտեսության զարգացման մակարդակի, բիզնես միջավայրի, պետական կառավարման արդյունավետության, կրթության, առողջապահության, անվտանգության եւ անձնական ազատության, ինչպես նաեւ սոցիալական կապիտալի եւ էկոլոգիական միջավայրի զարգացման չափանիշների հիման վրա: Յուրաքանչյուր չափանիշի համար տրվում է առանձին միավոր եւ հորիզոնական, որից հետո հաշվարկվում է միջին ցուցանիշը:

Վերջին տասը տարվա ընթացքում ամենաբարձր` 77-րդ հորիզոնականը, Վրաստանը զբաղեցրել է 2015 թվականին: Դրանից հետո երկիրը երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 8 հորիզոնականով: Ընդհանուր վարկանիշը կազմված է 149 պետությունից:

Վրաստանում տիրող ավենալավ իրավիճակը պետական կառավարման արդյունավետությունն է, երկիրն այստեղ 56-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Երկրի ամենամեծ թուլությունը սոցիալական կապիտալի զարգացումն է, որն արծարծում է միջանձնային հարաբերությունները եւ սոցիալական նորմերը (124-րդ հորիզոնական) եւ էկոլոգիական միջավայրը (122-րդ հորիզոնական):

Վարկանիշում Վրաստանը գտնվում է իր հարեւան բոլոր երկրներից առաջ: Այսպիսով, Հայաստանը զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը, Թուրքիան` 93-րդ, Ռուսաստանը` 96-րդ, Ադրբեջանը` 99-րդ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տնտեսական զարգացման մակարդակի առումով Վրաստանը վերոնշյալ երկրներին զիջում է:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիան, որին հաջորդում է Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան: Ամենաբարգավաճող երկրների տասնյակում են՝ Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նիդերլանդները եւ Իռլանդիան: Վարկանշի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Եմենը:

Նյութը՝ Վրաստան օնլայն