Թբիլիսիի Հայ համայնքի համար կազմակերպվել էր հանդիպում տեղեկացնելու համար Եվրո-ատլանտյան ինտեգրման մասին:
Հանդիպումը տեղի ունեցավ “Հայարտուն” հայկական կրթամշակութային կենտրոնում, որը կազմակերպվել էր Խաղաղության Հիմնադրամի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի համագործակցությամբ: Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն «Հայարտուն» մշակութային կենտրոնում դասախոսության կարդաց Եվրոատլանտյան ինտեգրման և Վրաստանի մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Գիորգի Փարեշիշվիլին, ով ծանոթացրեց ներկաներին կենտրոնի գործունեության հետ: Դասախոսության ընթացքում Արտաքին գործերի փոխնախարարը խոսեց ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ ինտեգրման առավելությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործընթացի թեմային:
Խաղաղության Հիմնադրամի ղեկավար Գիորգի Թումասյանը հանդիպումը դրական է գնահատում: Ըստ նրա մասնակիցների թիվը ցույց է տալիս, թե ինչքանով են կարևոր և հետաքրքիր այս հարցերը երկրի յուրաքանչյուր քաղաքացու և համայնքի համար: Թումասյանը նաև ավելացրեց է, որ այդ կազմակերպությունները կշարունակեն ակտիվորեն համագործակցել, էթնիկ փոքրամասնությունների և Վրաստանի հայ համայնքի իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Լուսինե Աստոյան