2021 թվականի ապրիլին ՌԴ քաղաքացիները ավելի քան 8,5 հազար անգամ ճանապարհորդել են Վրաստան: Այս մասին վկայում են Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալները: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունից՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.2 անգամ ավելի շատ այցելու է գրանցվել:
Ռուսաստանը չորրորդ տեղում է այն երկրների շարքում, որտեղից մարդիկ ամենից հաճախ են ժամանում Վրաստան: Առաջին տեղում Թուրքիան է, երկրորդ տեղում` արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիները, իսկ երրորդ տեղում` Հայաստանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են օդային հաղորդակցությունը ռուսաստանցիների շրջանում հեղինակություն վայելող տուրիստական ուղղությունների՝ Թուրքիայի և Տանզանիայի հետ:
Նշենք, որ 2020 թվականի փետրվարից 2021 թվականի փետրվարը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանը փակել էր իր օդային տարածքը, սակայն այժմ վերականգնվել են կանոնավոր չվերթները բոլոր ուղղություններով: ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան ներկայացնելու դեպքում: