
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ակցիան ավարտվել է: «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու:
Գրասենյակի մոտ հավաքվածները պահանջել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ կապված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ:
ՆԳՆ տվյալներով, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 12 մարդու։
ՆԳՆ-ն տարածել է հետևյալ տեղեկատվությունը.
«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Թբիլիսիում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ ընթացող ակցիայի կապակցությամբ և առավելագույնս պաշտպանում են ցուցարարների անվտանգությունն ու հասարակական կարգը: Ակցիայի մասնակիցները դուրս են եկել հավաքների և արտահայտման ազատության մասին օրենքի շրջանակներից։ Այս փուլում ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 12 մարդու:
Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին ապահովել, որ ակցիան չդառնա բռնի բնույթ և դուրս չգա օրենքով թույլատրված նորմերի շրջանակներից: Հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է օրենքին համապատասխան», – ասված է հայտարարության մեջ: