Շաքարավազի պաշարների մատակարարման խափանման պատճառ չկա, քանի որ մեր հիմնական մատակարարները ոչ Ռուսաստանն է, ոչ Ուկրաինան: Այդ ապրանքը գալիս է Բրազիլիայից, Լեհաստանից, Թուրքիայից: Այս մասին հայտնել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Նա խոսքերով, խուճապի պատճառ չկա:
«Քանի որ բնակչության կողմից պահանջարկն ու գնումները մեծացան, լոգիստիկ շղթայում բաշխումը չկարողացավ հետևել այս գործընթացներին, որոնք մի քանի օրից կշտկվեն, և կտեսնենք, որ այս ուղղությամբ խնդիր չկա»:
Ինչպես նշել է նախարարը, ներկրողներն ու բիզնեսը պատրաստ են ապրանքի անխափան մատակարարումն ապահովել, որը կարող է որոշակի ուշացումներ ունենալ ուկրաինական ընթացիկ իրադարձությունների պատճառով, փոխարինել այլ շուկաներով։
«Մենք ամեն ինչ անելու ենք աջակցելու մեր բիզնեսին, ներկրողներին, որպեսզի նրանք մուտք ունենան համապատասխան շուկաներ։ Մենք առավելագույն աջակցություն կգտնենք մեր դեսպանատներում, մեր գործընկեր նախարարությունների միջոցով կապեր հաստատելու և համապատասխան շուկաներ գտնելու հարցում։ Այս փուլում ներկրող երկրները փոխարինելու կարիք չկա»,- ասում է Օթար Շամուգիան։