Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց եկեղեցիներում այն նշում են տոնականորեն և անվանում՝ Միջինք: Վիրահայոց թեմում, հոգևոր հովիվների գլխավորությամբ իրականացվեց Միջինքի արարողություն:

Խաղաղական ժամերգությունից հետո, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում ժողովրդական ավանդության համաձայն՝ նախ օրհնվեց Միջինքի գաթան (բաղարջ), ապա այն բաժանվեց հավատացյալներին:

mijinq 4

mijinq 3

mijinq 2

Ներկաները հյուրասիրվեցին գաթայով, ուրախացան իրենց բաժին ընկած նվերներով, հավատքով ու աղոթքով գոտեպնդված պատրաստվեցին շարունակելու ուխտը պահքի երկրորդ կեսով՝ դեպի Հրաշափառ Հարության տոնը:

mijinq 1

mijinq 5

Այս տարի ՀԱԵ-ի Մեծ Պահքը սկսվել է փետրվարի 12-ին, որը կտևի 48 օր՝ Բուն Բարեկենդանի օրվանից մինչև Զատիկ։ Մեծ պահքի շրջանը տևում է 40 օր: Սակայն քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ պատճառով քառասնօրյա կոչվող պահքը իրականում 48 օր է տևում: