Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 342 765-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 161-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 29 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 845 դեպք կա, այլ պատճառով՝ 1 480։
Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 326 304 է։ Փաստացի բուժվողների թիվը 7 136 է։
Ընդհանուր առմամբ 2 456 948 թեստ է արվել, մեկ օրում` 5 567։