17-ամյա պատանու դի է հայտնաբերվել Քուր գետում (Մտքվարի): Այս մասին տեղեկատվությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Նրանց խոսքով՝ 112 Արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդագրություն է ստացել, որ Գարդաբանիում, էլեկտրակայանի ջրանցքի մոտ, ձուկ որսալու նպատակով Քուր գետը մտած տղամարդը հոսանքահարվել և անհետացել է ջրի մեջ:
«Հաղորդագրությունն ստանալուց անմիջապես հետո Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները սկսեցին որոնողափրկարարական աշխատանքները:
Քուր գետում, էլեկտրակայանի մոտակայքում իրականացվող փրկարարական ինտենսիվ միջոցառումների արդյունքում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են դիակ: Դիակը հանվել է ջրից և նույնականացվել ընտանիքի անդամների կողմից: Բոլոր համապատասխան ծառայությունները տեղում են:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 35 հրշեջ-փրկարար, 3 ջրասուզակ, ինքնաթիռ՝ անօդաչու թռչող սարք, լողացող սարքավորումներ և հատակին «Էխո հնչյուն» սկանավորող հատուկ սարք», – ասված է հաղորդագրության մեջ: