«Կողպված երազանքներ» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը վաղաժամ ամուսնությունների մասին է, որը այս թեմայի շուրջ տարաձայնություններ է առաջացրել հասարակության շրջանում, այդ թվում՝ Ջավախքի սահմաններից դուրս: Թեև, ֆիլմի հեղինակը՝ 18-ամյա Ժաննա Չոգանդարյանը վստահ է, որ այս թեմայի շուրջ ավելի շատ պետք է խոսվի:

Ֆիլմն ունի երեք հերոսուհի՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից կանանց երեք սերունդ: Ֆիլմում արտացոլվում է վաղաժամ ամուսնության խնդիրը, որին բախվում են Ջավախքում ապրող բազմաթիվ աղջիկներ և կանայք: Այս թեման արգելված է, շատերի համար բնական է, որ աղջիկներն ամուսնանում են ժամանակից շուտ, առանց կրթություն ստանալու, «կողպեքի տակ առնելով» իրենց երազանքներն ու ցանկությունները՝ չկարողանալով լինել ինքնուրույն և չունենալով հնարավորություն ընտրելու կյանքի իր ուղեկցին:

Ժաննան GIPA նախագծի շրջանակներում նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ, որը վավերագրականություն է սովորեցնում Ջավախքի երեխաներին: Մենք զրուցել ենք ֆիլմի հեղինակ Ժաննա Չոգանդարյանի հետ այն խնդիրների մասին, որոնց հեղինակը բախվել է ֆիլմը նկարահանելիս, և այն մասին, թե ինչպես է ֆիլմն արտացոլում իր ընտանիքի պատմությունը:

Ինչու՞ եք ընտրել հենց այս թեման:

– Ժաննա

Որպեսզի հասնես հաջողությունների, պետք է ունենաս լավ նախագիծ և հետաքրքիր հերոսներ: Ուստի ես որոշեցի Ջավախքի համար լայնածավալ խնդիր վերցնել: Ընտրությունս հանգեցրեցի վաղ ամուսնությունների և դրա հետևանքների վրա: Հետո սկսեցի հերոսներ փնտրել: Սկզբում ես շատ հերոսներ ունեի, բայց հետո դրանց թիվը պակասեց: Շատերը չէին ցանկանում հրապարակավ խոսել այս թեմայի շուրջ: Ես աղջիկ եմ, և այս թեման վերաբերում է իմ շրջապատին, իմ ընկերուհիներին և ծանոթներին: Նման դեպքերը բազմաթիվ են, երբ աղջիկներն ամուսնանում են իրենց կամքին հակառակ՝ հիմնվելով հասարակության կարծիքի վրա: Նրանք ընտելանում են այն գաղափարին, որ իրենց առևանգել են, և նրանք պետք է լինեն կին: Ընդունում են այդ փաստը: Աղջկա ցանկությունն այլևս ոչ մի դեր չի խաղում:


Ժաննա Չոգանդարյանի «Կողպված երազանքներ» ֆիլմը

Հերոսները Ձեր հարազատներն են, Ձեր մայրը: Այն փաստը, որ այս խնդիրը վերաբերում էր Ձեր հարազատներին, ազդե՞լ է Ձեր որոշման վրա:

– Ժաննա

– Երբ գաղափարը ծնվեց՝ նկարահանել հենց այս թեման, ես մայրիկիս որպես հերոսուհի չէի քննարկում, չէի էլ պատկերացնում, որ կարող եմ դա անել: Սկզբում ավելի շատ երիտասարդ աղջիկների էի նկարահանում: Այնուհետև GIPA-ի իմ ուսուցիչներն ինձ ասացին, որ կարելի է ընտրել ավելի մեծահասակ հերոսուհիների, և հետաքրքիր կլինի, երբ նրանք կկարողանան խոսել իրենց մասին: Մայրիկիս պատմությունը օրինակ էր, և մայրս համաձայնվեց պատմել իր պատմությունը տեսախցիկի առջև: Ես քրոջս չընտրեցի որպես հերոսուհի, նա նույնպես շուտ է ամուսնացել, բայց չցանկացավ խոսել: Մայրիկն ուզում էր խոսել այդ մասին: Գիտեք, ինչպես վարվեց մայրս, ես նույնպես կցանկանայի նման կերպ վարվել՝ չտրվելով հասարակական կարծիքին: Փաստն այն է, որ շատ մարդիկ չեն կարողանում խոսել այդ մասին: Մեծ մասի վրա ազդում է հասարակական կարծիքը՝ ենթարկելով նրանց վախի: Կա նման բան, որ առեւանգված և հետ վերադարձած աղջիկները, պարզապես այդպիսին չհամարվելու համար, համակերպվում են այդ տղամարդկանց և մնում նրանց տանը՝ չսիրելով նրանց: Այդ տղամարդիկ հաշվի չեն առնում նրանց ցանկությունը և առեւանգում նրանց: Նման դեպքերը շատ են:

Ձեր կարծիքով՝ ֆիլմից հետո հասարակության կարծիքը փոխվե՞լ է:
– Ժաննա

– Երբ ֆիլմը ցուցադրվեց, և վերջերս, երբ «Ամերիկայի ձայնը» տեղադրեց այն իր էջում, դրանից հետո շատերը գրեցին ինձ, որ պատրաստ են ինձ օգնել, ուզում են մասնակցել: Նրանք ասում էին, որ կարող են նույնիսկ ծանոթներ գտնել, ովքեր ցանկանում են պատմել իրենց պատմությունը: Նրանք ուզում են ինձ օգնել, որպեսզի այս խնդիրը ինչ-որ լուծում ունենա: Չնայած նրանք չգիտեն, թե որքանով է դա հնարավոր: Ես միանշանակ կարծում եմ, որ այս նախագիծը պետք է առաջ տանել: Եվ ես նման մտքեր ունեմ:

Դուք սպասու՞մ էիք, որ «Ամերիկայի ձայնը» կտեղադրի ձեր ֆիլմն իր էջում: Դրանից հետո այլ լրատվամիջոցներ նույնպես տեղադրեցին Ձեր ֆիլմը և շատերը մեկնաբանեցին այն՝ թե դրական, թե բացասական: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

– Ժաննա
– Երբ ես իմացա այդ մասին, ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ճիշտն ասած, այս նախագիծը ավելի շատ գնահատեցին դրսում, այլ ոչ թե Ջավախքում: ԱՄՆ-ում, Հայաստանում, Եվրոպայում բնակվող մեկնաբաններն ավելի էին գնահատում, քան այստեղ ապրողները: Այստեղ չէին ցանկանում, որ այս թեման բարձրացվի, ոմանք ասում էին, որ Ջավախքում դա սովորական բան է, այսինքն՝ հարմարվել են դրան: Բացասական մեկնաբանությունները հիմնականում այստեղից էին: Ինձ ասացին, որ եթե նկարահանեմ այս թեման, ինձ մոտ էլ խնդիրներ կառաջանան: Այդպես ասում էին, սակայն ես որոշեցի, ռիսկի դիմեցի: Գիտեմ, որ եթե շարունակեմ բարձրաձայնել այս թեման, ես էլ շատ խնդիրներ կունենամ: Խնդիրներ հերոսների հետ կապված, մեկնաբանությունների և այլն: Ամեն ինչ կապված է այն վախի հետ, որ հասարակությունը չիմանա այդ մասին: Հենց այս հանգամանքն է խանգարում ինձ ավելի լավ ներկայացնել այս խնդիրը:

Ձեր մայրիկը աջակցե՞ց Ձեզ:

– Ժաննա
– Այո, մայրս ու քույրս ամենամտերիմ մարդիկ են, ում հետ տեղի է ունեցել նման պատմություն, բայց մայրս ինձ համար իրական օրինակ է, թե նման դեպքերում, ինչ պետք է անի աղջիկը: Առևանգումից հետո նա փախել էր և պայքարել դրա դեմ: Ճիշտ է, այդպես է, բայց նա վերադարձել էր իր ծնողների մոտ: Բայց հիմա օրենքն ավելի խիստ է և ավելի բարելավված, և դու գիտես, թե ինչ պետք է անես: Որ պետք չէ վախենալ: Մայրիկս օրինակ է ինձ համար: Նա գիտի բացասական մեկնաբանությունների մասին, որոնք գրվում էին ֆիլմի տակ, և նա աջակցում է ինձ: Նա ինձ պես է մտածում: Նա չի ապրում հասարակության կարծիքով, եթե դա իր համար կարևոր լիներ, այդ դեպքում նա այլ կերպ կվարվեր:

Դուք կշարունակե՞ք աշխատել այս թեմայի շուրջ:

– Ժաննա

– Միանշանակ, ես այլ հերոսների էլ եմ փնտրելու: Այս թեման շարունակելու ցանկությունն առաջացավ այն ժամանակ, երբ ես հասկացա, իմացա ինձ նման աղջիկների կարծիքը, որոնք նման բանի հետ չեն բախվել: Ես սկսեցի մտածել այս ուղղությամբ, երբ տեսա նրանց ոգեւորությունը:

Քրիստինե Մարաբյան