Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագծի շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարությունը աճուրդի է հանել Ախալքալաքում գտնվող 8 պետական ​​օբյեկտ, հիմնականում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Սակայն գնորդներ չեն եղել՝ նույն օբյեկտների աճուրդները վերահայտարարվել են, ցանկում ավելացել է ևս երկու հողամաս:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գտնվող 8 օբյեկտներ՝ հողամասերը, որոնք Էկոնոմիկայի նախարարությունը վաճառքի էր հանել նոյեմբերի վերջին, չեն վաճառվել: Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանվել 10 օբյեկտ, որից մեկը վարձակալության է տրվում, մեկը` գյուղատնտեսական նշանակության հողամաս է, իսկ մնացած 8-ը` ոչ գյուղատնտեսական նշանակության:

https://www.eauction.ge/ կայքում աճուրդի հանված օբյեկտները հետևյալն են.

Գյուղ Լոմատուրցխ՝ հողատարածք, 10.472 քառ. մ. մակերեսով, հին աճուրդի գինը 59 500 լարի էր, նոր գինը` 60 000 լարի:

Գյուղ Արագվա՝ հողատարածք, 122 618 քառ. մ. մակերեսով, հին մեկնարկային աճուրդի գինը` 409 500 լարի, նորը՝ 410 000:

Քաղաք Ախալքալաք՝ Դավիթ Աղմաշենեբելիի փողոցում գտնվող 10,380 ք/մ մակերեսով հողամաս, աճուրդի մեկնարկային գինը՝ 280 000 լարի, առաջին անգամ սահմանվել էր 275 920 լարի:

Գյուղ Վաչիան՝ հողամաս 2 շինություններով, մակերեսը՝ 15 905 ք/մ, հին մեկնարկային աճուրդի գինը՝ 57 800 լարի, նորը՝ 58 000 լարի:

Գյուղ Գոգաշեն՝ հողամաս, 25 056 ք/մ մակերեսով, աճուրդի մեկնարկային գինը 62 640 լարի էր, նորը՝ 63 000 լարի:

Գյուղ Ափնիա՝ հողատարածք, 29 110 ք/մ մակերեսով, հին աճուրդի մեկնարկային գինը՝ 87 330 լարի էր, նորը՝ 88 000 լարի:

Գյուղ Կարծախ՝ հյուրանոցային համալիր՝ 127.558 քմ տարածքով, հին աճուրդային գինը կազմել է 355 800 լարի, նորը՝ 356 000 լարի:

Գյուղ Կարծախ՝ հողատարածք՝ 93 040 ք/մ մակերեսով, աճուրդի հին մեկնարկային գինը՝ 372 160 լարի էր, նորը՝ 373 000 լարի:

Պտենա գյուղում վարձակալությամբ է տրվում 4433 ք/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 266 լարի:

Կուլիկամ գյուղում վաճառվում է «Երկար Արտեր» գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ մեկնարկային գինը՝ 4500 լարի: Աճուրդի վերջնաժամկետն է այս տարվա դեկտեմբերի 26-ը:

Մնացած աճուրդներն ավարտվում են 2020 թվականի հունվարի 8-ին: