Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը Սոցկար Փութուլյանին ներկայացրել է որպես Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքի մեծամասնական թեկնածու:
«Նա բժիշկ է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանը: Նա նախ որակավորվել է որպես ընդհանուր վիրաբույժ, այնուհետև՝ առողջապահության համակարգի կազմակերպիչ:
Նա աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում, ունի բարեգործական գործունեության մեծ փորձ, երկար տարիներ անվճար օգնում է մեր համաքաղաքացիներին», – ասել է Խազարաձեն: