Համաձայն Stopcov.ge կայքում հրապարակված տվյալների, վերջին 24 ժամվա մեջ Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 821 նոր դեպք: համաճարակի սկզբից մինչև օրս երկրում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 351 249:

Այսօր երկրում բացահայտված 821 վարակվածներից 439-ը բացահայտվել է Թբիլիսիում, 71-ը՝ Աջարիայում, 86-ը Իմերեթիում, 66-ը՝ քվեմո Քարթլիում, 22-ը՝ Շիդա Քարթլիում, 16-ը՝ Գուրիայում, 60-ը՝ Սամեգրելու-Զեմո Սվանեթիում, 31-ը Կախեթիում, 15-ը Մցխեթա-Մթիանեթիում, 8-ը՝ Սամցխե-Ջավախքում, 7-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:

Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի 10 346 ակտիվ դեպք կա, որից 708-ը գտնվում է ծանր վիճակում: Արհեստական շնչառական ապարատին է միացված 199 պացիենտ:

15 234 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: