Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1219 նոր դեպք, բուժվել է 301 մարդ, 9 վարակակիր մահացել է: Ըստ հանրապետության շրջանների կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը հետևյալն է.
Թբիլիսի՝ 676,
Աջարիա՝ 126,
Իմերեթի՝ 61,
Քվեմո Քարթլի՝ 51,
Շիդա Քարթլի՝ 55,
Գուրիա՝ 46,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 123,
Կախեթի՝ 39,
Մցխեթա-Մթիանեթի՝ 29,
Սամցխե-Ջավախք՝ 9,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 4:
Այս պահի դրությամբ, կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 457 է, 494 վարակվածների առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր, 89 մարդ գտնվում է արհեստական շնչառության տակ:
16 042 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: