Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, որից մեկն Ախալքալաքում, իսկ երկուսը՝ Ախալցիխեում:

Ախալքալաքի շրջանում այս պահի դրությամբ՝ ընդհանուր առմամբ կորոնավարակի 9 հաստատված դեպք կա: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 84 մարդ:

Այսօր Ախալքալաքի գյուղերից մեկում հաստատված նոր դեպքի կոնտակտները դեռ ճշտման փուլում է:

Ինչպես հաստատում են Հանրային Առողջապահության կենտրոնից, սա Ախալքալաքում հաստատված նախկին դեպքերի հետ կապ չունի:

Նինոծմինդայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավարակի 14 դեպք, Ախալցիխեում՝ 8, Ադիգենում՝ 28, Ասպինձայում՝ 2, Ախալքալաքում՝ 9: Սամցխե-Ջավախքում մինչև օրս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը կազմում է 61: