Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 1 824 նոր դեպք, որի մեծ մասը՝ 712 դեպքը բաժին է ընկնում Թբիլիսիին:
Ինչ վերաբերվում է շրջաններին, ապա Աջարիայում հաստատվել է 545, Իմերեթիում՝ 305, Քվեմո-Քարթլիում՝ 48, Շիդա Քարթլիում՝ 56, Գուրիայում՝ 24, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 63, Կախեթի՝ 23, Մցխեթա-Մթիանեթի՝ 22, Սամցխե-Ջավախք՝ 22, Ռաճա-Լեչխումիում՝ 4, Քվեմո-Սվանեթիում 48 դեմք:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակի 19 231 ակտիվ դեպք:
Կորոնավարակից մեկ օրում մահացել է 14 մարդ, որից 8 պացիենտ մահացել է Թբիլիսիում, 4-ը՝ Իմերեթիում, 2-ը՝ Աջարիայում:
3847 մարդ բուժում է ստանում երկրի տարբեր կլինիկաներում, որից 1958 պացիենտ բուժվում է թբիլիսյան հիվանդանոցներում, իսկ Աջարիայում՝ 654:
2238 մարդ գնտվում է կովիդ-հյուրանոցներում, որոնցից 1186-ը՝ Աջարիայում, իսկ 786-ը՝ Թբիլիսիում:
Կորոնավիրուսից տանը բուժվողների թիվը երկրում կազմում է 12 611:
Կարանտինային գոտիներում են գտնվում 3757 մարդ, որից 752-ը՝ Թբիլիսիում, իսկ 1926-ը՝ Աջարիայում:
Ամբողջ երկրում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 28 067 մարդ, որից 3224-ը՝ Թբիլիսիում, 11 017-ը՝ Աջարիայում, 4195-ը՝ Իմերեթիում:
Պաշտոնական StopCov կայքի տվյալներով, փետրվարի 26-ից մինչև այսօր երկրում բացահայտվել է կորոնավարակի 32 127 վարակման դեպք: