Հայաստանում ապրիլի 28-ին կատարվել է 3 177 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 224 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 411 038 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 522 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 048 431թեստավորում: