Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 202 167-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1009-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 31 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 720 դեպք կա, այլ պատճառով՝ 952։
Ապաքինվել է ևս 1020 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 181 180 է։ Փաստացի բուժվողների թիվը 16 315 է։
Ընդհանուր առմամբ, 899 290 թեստ է արվել, մեկ օրում` 4 829: