Այսօր, մայիսի 16-ին Բոլնիսի շրջանում ևս վեց մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Բոլնիսիի տեղական իշխանությունից հայտնում են, որ նոր հաստատված չորս դեպքը գրանցվել է Գետա, իսկ երկուսը՝ Մուշավանի գյուղում: Այս երկու բնակաավայրում գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Այս պահի դրությամբ Գետա գյուղի այսպես կոչված կլաստերից կա վարակի 17 հաստատված դեպք: Գետա գյուղում նորմաները խստացվել են մայիսի 15-ին:
Մուշավանի գյուղում վարակակիրների թիվն արդեն հասել է 40-ի: Այս բնակավայրում խիստ կարանտինային ռեժիմը գործում է ապրիլի 25-ից:
Ընդհանուր առմամբ, լաբորատորիա է ուղարկվել 156 փորձանմուշ:
Այս պահի դրությամբ, Բոլնիսի մունիցիպալիտետում կա վարակի հաստատված 145 դեպք, որից 51-ը՝ ապաքինված, երեքը՝ մահվան ելքով:
Պաշտոնական տվյալներով, այս պահին Վրաստանում կա հաստատված վարակի 683 դեպք: