Դեկտեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 072 մարդ, մահացել է 52 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 916 477, այստեղից ապաքինվել է 869 411 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 221:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 45 153 փորձարկում, այդ թվում 28 160-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 993-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.07% է, վերջին 14 օրվանը՝ 6.58%, վերջին 7 օրվանը՝ 6.19%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 414 722 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 878 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 488 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 001 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: