Այսօր Ախալքալաքում հարգեցին ապրիլի 9-ի զոհերի հիշատակը, որոնք հանուն հայրենիքի զոհվեցին 1989 թ.-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ:

Առավոտից Ախալքալաքի ապրիլի 9-ին զոհվածների համանուն այգում գտնվող հուշարձանի մոտ սկսել էին հավաքվել մարդիկ՝ ուսանողներ, ոստիկաններ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Հայ Առաքելական եկեղեցո հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Քահանաները, Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներից մեկի՝ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզի առաջնորդությամբ, մատուցեցին պատարագ:

april9

aprili91

aprili93

aprili92

aprili97

Դրանից հետո մետրոպոլիտ Նիկոլոզը ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ մարդիկ չեն վախեցել համավարակից և եկել են հարգելու ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը, ինչը շատ մեծ նշանակություն ունի:

«Մենք ՝հայ և վրացի ժողովուրդներս միասին ենք ապրել, միասին ենք ապրել դարերից ի վեր և կապրենք, ոչ ոք դրան չի խանգարի: Ես ուզում եմ ասել, որ էլ ավելի ու ավելի ենք համոզվում, որ պետք է յուրաքանչյուրս միմյանց թևութիկունք լինենք : Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած այս ողբերգական իրադարձությունները ևս մեկ քայլ է, որ մենք պետք է անընդհատ հիշենք ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին: 20 մարդ զոհվեց, և մի քանի հարյուր մարդ թունավորվեցին և հաշմանդամ դարձան:Սակայն ժամանակն անցնում է,այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ ներկա էին, գնալով պակասում են, բայց մարդիկ պետք է հիշեն այս չարաբաստիկ իրադարձությունը, որովհետև այդ մարդիկ իրենց զոհաբերել են հանուն մեր ազգի գոյության : Ինչ է տեղի ունեցավ նախորդ տարի Հայաստանում, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ և ոչ միայն, քանի որ մենք շատ նման ենք, բացի այդ եղբայրներ ենք և ոչ միայն », – ասել է մետրոպոլիտը:

april96

aprili95

aprili4

aprili94

Պատմություն. Թբիլիսիում 1989 թվականի ապրիլի 9-ի հանրահավաքին ներկա էր մոտ 10 հազար մարդ: 29 բեռնատար մեքենաներ և տրոլեյբուսներ կառուցել էին բարիկադներ: Չնայած Թբիլիսիի ներքին գործերի պետի և Պատրիարք Իլյա II-ի ցուցարարների հեռանալու կոչերին նրանք մնում են հրապարակում:
Ապրիլի 9-ին գեներալ Իգոր Ռոդիոնովը հրամայում է սկսել ցուցարարների ճնշումները: Ցուցարարները սկսում են լքել հրապարակը, բայց հրապարակի գրեթե բոլոր ելքերը արգելափակված էին ավտոտրասպորտով, այսինքն փախուստի ճանապարհները խիստ սահմանափակ էին, ինչի հետևանքով առաջանում է խուճապ և զանգվածային ճնշում:

Հանրահավաքի մասնակիցների դեմ զինվորները օգտագործում են 73 սմ.-անոց ռետինե մահակներ, կիրառում են արցունքաբեր գազ, փոքր հետևակային բահեր, իսկ մյուս դեպքում հրազեն զենք: Դիմադրության մեծացման համար ցուցարարները իրենց հերթին «ճնշող ուժերի» դեմ օգտագործում են ձեռքի տակ եղած առարկաները: Հանրահավաքի 64 մասնակիցներ նշել են, որ տուժել են առաջացած ճնշման հետևանքով և ոչ թե զինվորականների գործողություններից, այլ անհայտ անձանց կողմից ամբոխին շպրտված առարկաներից:

Ցուցարարների ճնշումների ընթացքում 16 ցուցարարներ մահանում են տեղում, իսկ երեքը՝ հիվանդանոցում:

Ինչպես հաստատում է դատաբժշկական հանձնաժողովը, բոլոր մահացածների մահվան պատճառը, բացառությամբ մեկի, եղել է կրծքավանդակի սեղմման հետևանքով առաջացած շնչահեղձությունը: Ըստ բժիշկների, շնչահեղձությունը շատ դեպքերում սրվել է թունավոր գազերի ազդեցության հետևանքով: Ճնշման ընթացքում և դրանից մի քանի ժամ հետո Թբիլիսիի հիվանդանոցներ է ընկնում 251 մարդ, որոնցից 183 հոսպիտալացվում է: Ըստ Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի քննչական հանձնաժողովի տվյալների, այդ մեկ ամսվա ընթացքում բժշկական օգնության են դիմում 4035 մարդ: (Օգտագործվել է Վիքիպեդիայի տեղեկությունները):