ENPARD2 LAG-ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի տեղական զարգացման խումբը կազմակերպում է ճամբար 18-24 տարեկան երիտասարդների համար:

Ճամբարը տեղակայվելու է Ախալքալաքում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում:

Ճամբար կընդունվեն 15 աղջիկ և 15 տղա: Ճամբարը կգործի սեպտեմբերի սկզբից և կտևի 10 օր: Նրանք կգիշերեն և կսնվեն ճամբարում:

Ճամբարի մասնակիցների համար կազմակերպվելու են էքսկուրսիաներ Ախալցիխե և Բորժոմի, մարզական միջոցառումներ, տարբեր դասախոսություններ, լեզվական դասընթացներ: Ճամբարը կազմակերպվում է երիտասարդների համար ինտեգրացիոն բաղադրիչ ունեցող ժամանցային միջոցառումների կազմակերպման նպատակով:

Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ճամբարին, կարող են դիմել ENPARD2-ի ախալքալաքյան գրասենյակ մինչ սեպտեմբերի 2-ը Գուսան Հավասու №7 հասցեում (ավտոկայանի մոտ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 599153662 հեռախոսահամարով: