Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 200 129-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1231-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 32 դեպք է գրանցվել, 28 -ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3675 դեպք կա, այլ պատճառով՝ 940։
Ապաքինվել է ևս 816 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 179 043 է։ Փաստացի բուժվողների թիվը 16 471 է։
Ընդհանուր առմամբ, 889 872 թեստ է արվել, մեկ օրում` 4943: