Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 206:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 50 նոր դեպք։
Ադիգեն` 14,
Ախալցիխե` 18,
Բորժոմի` 9-ը՝
Ախալքալաք` 4,
Ասպինձա` 5
Նինոծմինդայում ոչ մի դեպք չի գրանցվել:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 694 անձ:
Ախալցիխեում՝ 737,
Բորժոմիում՝ 343,
Ադիգենում՝ 346,
Ասպինձայում՝ 119,
Ախալքալաքում՝ 122,
Նինոծմինդայում՝ 27:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 252 մարդ, որից 59-ը՝ Ախալցիխեում, 177-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ, մահ չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 763, մահվան դեպքերը 18։