Ի՞նչ է պետք անել բժշկի գնալու (ծննդաբերություն, դիալիզ, քիմիաթերապիա, հորմոնալ թերապիա, շտապ ստոմատոլոգիա և այլն) կամ կլինիկայից դուրս գրվելու դեպքում՝ արտակարգ իրավիճակի ժամանակ սահմանված պարետային ժամի և մարդատար մեքենանաերի տեղաշարժի արգելքի պայմաններում։
Հիվանդները և նրանց ուղեկցող անձինք իրավունք ունեն տեղաշարժվել կլինիկայի կամ բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա (տեղեկատվությունը կարող է լինել թղթի վրա կամ էլեկտրոնային ձևով), ցանկացած ժամանակ։
Երբ անձը պետք է բժշկի գնա, նրան բժիշկը պետք է տրամադրի համապատասխան տեղեկանք այն մասին, որ հիվանդն իսկապես գրանցված այց է ունեցել նրա մոտ։ Տեղեկանքի մեջ պետք է նշվի այցի ժամը, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցը, որով պետք է գնան բժշկի։ Ըստ տրված տեղեկանքի, մեքենան տեղեկանքում նշված ժամանակահատվածում իրավունք կունենա ազատ տեղաշարժվելու։
Նույն ձևի տեղեկանք է հարկավոր հիվանդանոցից դուրս գրման ժամանակ, սակայն այս դեպքում բժիշկը տեղեկանքում պետք է նշի ոչ միայն այն ավտոմեքենան, որով պետք է տեղափոխեն պացիենտին, այլ նաև վարորդի տվյալները և հիվանդի բժշկական հաստատությունից դուրս գրվելու ժամը:
Խորհրդակցություն գյուղական բժշկի հետ
Գյուղի բնակիչները կարող են բժշկական խորհրդատվություն անցնել գյուղի բժշկի հետ, ով անհրաժեշտության դեպքում տեղեկանք կտրամադրի դեղատուն գնալու համար։ Տեղեկանքում պետք է նշված լինի այն ավտոմեքենան, որով պետք է դեղատուն գնան, ինչպես նաև վարորդի տվյալները և գնալու ժամը։
Բուժանձնակազմի նպատակային շարժում
Բուժհաստատությունների աշխատակիցներն իրավունք ունեն մեքենայով տեղաշարժվելու, եթե նրանք ներկայացնեն կլինիկայի կողմից տրված տեղեկանք:
Այլ անձիք նույնպես կարող են տեղափոխել բժշկական անձնակազմին, եթե ունեն կլինիկայի կողմից տրված տեղեկանք: Տեղեկանքը պետք է վավերացված լինի թաց կնիքով և նշված լինի անձի նույնականացման տվյալները (P/N, անունը, ազգանունը), պաշտոնը, տեղափոխման ուղղությունը, տրանսպորտային միջոցի պետական համարը:
Աուտիզմ ունեցող անձանց տեղափոխում
Աուտիզմ ունեցող անձանց թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով, հաշվի առնելով նրանց վիճակը։ Այս դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը կամ ուղեկիցը պետք է ներկայացնի բժշկի կողմից տրված համապատասխան առողջության մասին բժշկական տեղեկանք, կարելի է նաև էլեկտրոնային ձևը (օրինակ՝ տեղեկանքի հեռախոսով արված լուսանկարը):
Վրաստանի ամբողջ տարածքով, բժշկական հաստատություններում գործում է կարանտինային ռեժիմ, ինչը նշանակում է, որ հաստատություններում հիվանդների ընտանիքի անդամների մուտքն անթույլատրելի է: