Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կլինի Հայաստանում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Կկայանա նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույցը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի օգոստոսին՝ հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում: