Ֆեյսբուքի վարչակազմը ջնջել է բոլոր էջերն ու անձնական հաշիվները, որոնք կապված են «Վրացական քայլերթ»-ի և դրա երիտասարդական թևքի հետ:

Ըստ «Facebook» ընկերության տվյալների, մարտ ամսվա ընթացքում Վրաստանում ջնջվել են 23 ֆեյսբուքյան անձնական հաշիվներ, 12 խումբ և 11 «Instagram»-ի հաշիվ, որոնք նպատակաուղղված էին ներքին լսարանին: Այս էջերը ջնջվել են Ատլանտյան խորհրդի թվային հաշվարկների լաբորատորիայի հետազոտությունների արդյունքների վերլուծության հիման վրա:

«Facebook»-ի վարչակազմերի ուսումնասիրությունը կապ է հաստատել նշված էջերի և մարդկանց հաշիվների միջև, որոնք կապված են «Վրացական քայլերթի» և դրա երիտասարդական թևքի հետ:

Մարտին «Facebook»-ը ջնջել էր հաշիվներ և էջեր 11 երկրներում, այդ թվում՝ Ալբանիայում, Իրանում, Իսպանիայում, Արգենտինայումն, Եգիպտոսում, Իսրայելում և Մեքսիկայում: