«Փոքր կառավարություն» հասկացության շրջանակներում կմնա 10 նախարարություն և պետնախարարի 1 ապարատ:
Կառավարության փոփոխությունների մասին այսօր ճեպազրույցին հայտարարեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Փոփոխությունները հետևյալն են.
1.Մշակույթի և սպորտի նախարարությունը միանում է Կրթության և գիտության նախարարությանը
2. Քրեակատարողական նախարարությունը միանում է Արդարադատության նախարարությանը:
3. Օկուպացված տարածքներից ստիպողաբար տեղահանված անձանց գործերով, փախստականների և վերաբնակեցման նախարարությունը լուծարվում է և բաշխվում 3 տարբեր բաժինների՝ տարբեր նախարարություններում: Փախստականների վերաբնակեցման հարցերը կմտնեն Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվության տակ, միգրացիայի բաղադրիչը Ներքին գործերի նախարարության, իսկ սոցիալական քաղաքականությունը` Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության իրավասության տակ:
4. Բացի դրանից, Կրոնի գործակալությունը կմիանա Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակին:
5. Էկոնոմիկայի նախարարության տարածքային զարգացման բաղադրիչը նույնպես փոխանցվում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության իրավասությանը:
«Մենք մշակել ենք այնպիսի կառույց, որը կկարողանա արդյունավետ և օպերատիվ որոշումներ կայացնել», – ասաց Բախտաձեն նախքան կառավարության փոփոխությունները ներկայացնելը: