Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունը տեղեկացնում է, որ 2006 թվականի ապրիլի 1-ից 2014 թվականի մարտի 1-ը ստացած վարորդական վկայականները իրավական ուժ կունենան մինչև 2019 թ. մարտի 1-ը:
Վրաստանում հանձնված „C“, „CE“, „D“, „DE“, „C1“, „C1E“, „D1“ և „D1E“ կարգերի (ենթակարգերի) վարորդական իրավունքների փաստաթղթի փոփոխման վերջնաժամկետը 2019 թ. մարտի 1-ն է։
2006 թվականի ապրիլի 1-ից 2014 թվականի մարտի 1-ը ստացած „A“, „B“, „BE“, „T“, „S“, „A1“ և „B1“ խմբերի (ենթախմբերի) վարորդական իրավունքները ուժի մեջ են մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը։
A, B, BE, T, S, A1 , B1 կարգերի և ենթակարգերի վարորդական իրավունքները իրավական ուժի մեջ են 15 տարի, իսկ C, CE, D, DE, C1, C1E, D1, D1E կարգերի և ենթակարգերինը՝ 5 տարի։
Միջազգային վարորդական իրավունքները, անկախ կարգերի և ենթակարգերի, իրավական ուժի մեջ են 3 տարի ժամկետով։
Վավերականության ժամկետի լրանալուց հետո, վարորդական իրավունքները կփոխվեն առանց քննություն հանձնելու։
Այն կարելի է փոխել Սպասարկման գործակալության յուրաքանչյուր մասնաճյուղում: Փաստաթուղթը փոխելու համար քաղաքացին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝ առողջական կարգավիճակը հաստատող վկայական, անձը հաստատող փաստաթուղթ և ունեցած վարորդական իրավունքը։ Վարորդական իրավունքը փոխելու արժեքը 15 լարի է, իսկ կորցրածը վերականգնելը՝ 35 լարի։
Այն դեպքում, եթե քաղաքացին մինչև նշված ժամկետը չփոխի վարորդական իրավունքը, այն մեխանիկորեն ուժը կկորցնի։