Վրաստանի խորհրդարանում Ժողովրդական պաշտպանի պաշտոնում Նինո Լոմջարիայի թեկնածության օգտին քվեարկել է 95`կողմ և 5-`դեմ:
Ընտրել նոր Օմբուդսմեն անհրաժեշտ եղավ այն բանից հետո, երբ ավարտվեց Ուչա Նանուաշվիլիի լիազորությունների ժամկետը: Հանրային պաշտպանի պաշտոնի համար թեկնածություն էր դրել նաև ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Գիորգի Փոփխաձեն, սակայն նա չի կարողացել բավարար թվով պատգամավորների աջակցություն ստանալ:
Հանրային պաշտպանի պաշտոնում Լոմջարիայի թեկնածությունը ներկայացրեց իշխող «Վրացական երազանքը` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ոչ պետական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո:
Նինո Լոմջարիան ծնվել է Օզուրգեթիում, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ապա ԱՄՆ-ի Սեն–Լուի քաղաքում Վաշինգտոնի անվան համալսարանի մագիստրատուրան:
2005 թ.-ին նա սկսել է աշխատել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչ պետական կազմակերպությունում, որպես նախագծերի վարիչ:
2011 թվականին Լոմջարիան դարձավ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» ոչ պետական կազմակերպության գործադիր տնօրեն: 2015 թ.-ից մինչ օրս եղել է ոչ պետական կազմակերպություններում ընտրության և իրավունքի հարցերով խորհրդատու:
Նա կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում նախընտրական միջավայրի հետ կապված մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է:
Լոմջարիան բազմիցս քննադատել է իշխող կուսակցությանը, որի պատճառով բազմիցս քննադատվել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:
Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի հիմնական նպատակը երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այս կառույցի ներկայացուցիչները միայն նրանք են, ովքեր հատուկ թույլտվությամբ կարող են այցելել կալանավորվածներին եւ բանտարկյալներին: Տարեկան մեկ անգամ Ժողովրդական պաշտպանը խորհրդարանին ներկայացնում է Վրաստանում մարդու իրավունքների վիճակը և իրենց կատարած աշխատանքը:
Վրաստանի հանրային պաշտպանը ընտրվում է հինգ տարի ժամկետով:
ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն ունեցել է վեց Հանրային պաշտպան `Դավիթ Սալարիձե, Նանա Դևդարիանի, Թեմուր Լոմսաձե, Սոզար Սուբարի, Գիորգի Տուգուշի և Ուչա Նանուաշվիլի:
Նյութը` sputnik-georgia-ից