«Շարժում հանուն Վրաստանի»-ի անդամների կազմակերպած ակցիայի ժամանակ Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ 4 մարդ է բերման ենթարկվել: Ակտիվիստների և իրավապահների միջև քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները սկսել են «Վրացական երազանքի» գրասենյակի պատերին փակցնել Բերա Իվանիշվիլիի նկարով պիտակները:

«Շարժում հանուն Վրաստանի» շարժման անդամներն այնտեղ էին բերել նաև «Վրացական երազանքի» առաջնորդների պատկերով պաստառ, որի վրա գրված էր. «Չենք ների գողացված ընտրությունները»:

Տեղում դեռևս մոբիլիզացված է ոստիկանությունը: