Վրաստանի կառավարության դիմաց քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների, Բիզնես ասոցացիայի ներկայացւոցիչները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են չեղարկել սահմանափակումները, որոնք մտցվել են կորոնավարակի կանխարգելման նպատակով:
Ինչպես հայտարարել է «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն, այնպիսի երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, ցանկացած սահմանափակում նշանակում է ավելի շատ մարդկանց աղքատացում:
«Այսօրվա ակցիայի նպատակն է սահմանափակումների վերացումը, որոնք մտցվել են կառավարության կողմից իբր համաճարակի դեմ պայքարի շրջանակներում: Մենք համաեմատաբար աղքատ երկիր ենք և ցանկացած սահմանափակում նշանակում է ավելի շատ աղքատություն: Այդ պատճառով, այն ինչ մենք ենք անում, դա խելահեղություն է, մարդկանց տանում ենք սովի»,- ընդգծել է Զուրաբ Ջափարիձեն: