Վրաստանը սկսել է ձնծաղիկի սոխուկներ արտահանել Եվրամիություն: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մամուլի ծառայությունը:

«Ձնծաղիկի սոխուկները Վրաստանից արտահանվում են եվրոպական մի քանի երկրներ, հիմնականում՝ Նիդեռլանդներ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Որոշ ժամանակ առաջ գործակալությունը եռամյա լիցենզիա էր տրամադրել աճուրդ անցկացնելու համար՝ արտասահմանում սոխուկները վաճառելու նպատակով: Սակարկության վերջնական արժեքը կազմել է 290,4 հազար լարի (87,1 հազար դոլար):

Ըստ համաձայնագրի պայմանների՝ պալարները պետք է ամբողջությամբ օգտագործվի: Ըստ գերատեսչության՝ դա կօգնի մեծացնել երկրի արտահանման ներուժը և տեղական բնակչության զբաղվածությունը:

Ձնծաղիկի սոխուկն ընդգրկված է «CITES»-ի՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES — Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) ցանկում:

Կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1975 թ.-ին, լծված է երաշխավորել, որ վայրի կենդանական և բուսական նմուշներով միջազգային առևտուրը վտանգ չի ներկայացնի տվյալ տեսակին: Սա վայրի բնության պահպանման ուղղությամբ ամենամեծ համաձայնագրերից մեկն է, որին 2018 թ.-ի վերջից միացել են 183 պետություններ, այդ թվում՝ Վրաստանը: Կենդանիների շուրջ 6 հազար տեսակներ և մինչև 30 հազար բույսեր գտնվում են կոնվենցիայի պաշտպանության ներքո: