Սալոմե Զուրաբիշվիլին երդվել է՝ պաշտոնապես ստանձնելով Վրաստանի նախագահի պաշտոնավարումը:
«Ես, Վրաստանի Նախագահս, երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջև, որ կպաշտպանեմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, ամբողջականությունը եւ անբաժանելիությունը, բարեխղճորեն կկատարեմ Նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ իմ երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար, իմ ժողովրդի եւ հայրենիքի վերածննդի եւ ուժի համար»,- արտասանել է Զուրաբիշվիլին երդման այս խոսքերը՝ աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա:
Երդմնակալությունը տեղի է ունեցել Թելավի քաղաքում գտնվող «Բատոնիս ցիխե» ամրոցում: Արարողությանը մասնակցել են 1800 հյուրեր, այդ թվում` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Բիձինա Իվանիշվիլին` իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը, ով ընտրություններում աջակցում էր Զուրաբիշվիլիին, ներկա չի եղել արարողությանը:
Վրաստանի նախկին նախագահի Գիորգի Մարգվելաշվիլին՝ երդմնակալության արարողությունից առաջ, զեկուցում է ստացել Վրաստանի զինված ուժերի ղեկավար Վլադիմիր Չաչիբաիայից:
Արդեն հնչել է պետական օրհներգը, եւ այժմ Զուրաբիշվիլին դիմում է հավաքվածներին: