Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան խոստանում է, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի հացը չթանկանա:
Այսօր Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան հայտարարել է, որ չարժե վաղաժամ խոսել հացի թանկացման մասին, էլեկտրոէներգիայի սակագնի թանգացման պատճառով:
«Կարիք չկա դեպքերից առաջ անցնել, քանի որ էլեկտրոէներգիայի հատուկ մասնաբաժինը ամբոջովին վերցված և ներդրումը կրիտիկական չէ, որովհետև կան տարբեր տեսակի բիզնես մոդելներ, տարբեր տեխնոլոգիաներ: Այդ իսկ պատճառով դժվար է պատասխանել այո, թե ոչ: Մենք գտնվում ենք ինտենսիվ երկխոսության մեջ, և մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեր ձեռքերում է, որպեսզի դա տեղի չունենա», – հայտարարեց Դանելիան:
Նախարարը նաև նշել է, որ հիմա առավելագույն ուշադրություն է դարձվում հացաարտադրողական արդյունաբերությանը: Դանելիայի խոսքերով, հենց այս ամենի հետ կապված, ալյուրի ընթացակարգը հետաձգվել է մինչ 2016 թվականի հունվարի մեկը:
Էդիտա Բադասյան