Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հերթական պաշտոնական այցով կայցելի Վրաստան։
Ռուսթավի 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Այցը հավանաբար տեղի կունենա հուլիսի 19-ին։
Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ այցի շրջանակներում իշխող թիմը Եվրոպական խորհրդի նախագահին կտրամադրի ամբողջական տեղեկատվություն հուլիսի 5-ի իրադարձությունների և բռնության փաստերի վերաբերյալ իշխանության արձագանքի մասին:
«Այցը ծրագրված է, և, որքան ես գիտեմ, նա պատրաստվում է ժամանել հուլիսի 19-ին կամ 18-ին:
Հուլիսի 5-ի կապակցությամբ մենք Շառլ Միշելին կտրամադրենք նաև ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ ռիսկեր են սպասվում, ինչ ռիսկեր են հաշվարկվել և ինչպես են արձագանքել իրավապահները: Մենք տեղեկատվություն կտրամադրենք ամեն ինչի մասին, ներառյալ` ինչպես է պետությունն արձագանքել այդ ժամանակվանից, ցավոք, երբ կատարվել էր այս բռնությունը: Խոսքը վերաբերելու է հետագա արձագանքին, կոնկրետ ձերբակալությունների և հետաքննությունների մասին, որոնք դեռ շարունակվում են: Այս մասին մենք ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք Շառլ Միշելին, ինչպես նաև այլ գործընկերներին», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: