Վրացական կողմը պայմանավորվել է առ այն, որպեսզի իր տարածքով անցնեն ՀՀ-ից տուն վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբերով ավտոբուսները: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Ըստ դիվանագիտական առաքելության՝ մշակվում են այս կազմակերպված վերադարձի ասպեկտները:
«Դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային կարգի հարմարավետ ավտոբուսների (օդորակիչով և զուգարաններով) վճարման ծախսերը, ինչը մեծապես կնպաստի հարևան պետության տարածքով անցնելուն, քանի որ տեխնիկական կանգառներ չեն պահանջվի: Ցուցակները կկազմվեն ավելի վաղ տրամադրած տվյալների հիման վրա, ինչի արդյունքում դեսպանության հյուպատոսական վարչության աշխատակիցները կկապվեն վերադարձողների հետ: Կտրամադրվի տրանսպորտային միջոցների անհրաժեշտ սանիտարական ախտահանումը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին նախօրեին հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանը մնում է փակ: Մեկնաբանելով սոցիալական ցանցերի օգտատերերի հաղորդագրությունները՝ նա ասել էր, որ երկիր թույլատրվում են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիներին, երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև այն Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց ամուսինը կամ երեխան Վրաստանի քաղաքացի է:
Վրաստանի իշխանությունները պլանավորել էին վերսկսել կանոնավոր միջազգային ավիաչվերթները հուլիսի 1-ից, բայց աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով այս ամսաթիվը հետաձգվել է մինչև հուլիսի վերջ: