Մարտի 13-ին Վրաստանը ստացավ կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիր է ներմուծվել բրիտանա-շվեդական «AstraZeneca» արտադրության 43 200 դեղաչափ: Սամցխե-Ջավախքի տարածաշրջան է հասել պատվաստանյութի 1 400 դեղաչափ։
«AstraZeneca» արտադրության պատվաստանյութից Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը ստացել է 300 պատվաստանյութ։
Կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասում է, որ սկզբնական շրջանում պատվաստվելու են բժիշկները, այնուհետև մյուս քաղաքացիները։
«Առաջի հերթին պետք է պատվասենք բուժաշխատողներին, ներկա դրությամբ ստացել ենք 300 դեղաչափ։ Պատվաստումը կատարվում է երկու փուլով, առաջին փուլը կսկսենք ամսի 17-ից, ամիս ու կես հետո երկրորդ դոզան։ Բուժաշխատողների պատվատումը լիովին ավարտելուց հետո կանցնենք մյուսներին», – ասում է Ավետիք Տոնականյանը։
ԻՆչպես նաև կորոնավարակի դեմ պատվաստվել ցանկացողների համար գործարկվել է առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ամրագրել իրենց տեղն ու ժամանակը, պատվաստման համար:
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենից պարզեցինք, արդյո՞ք մեր մունիցիպալիտետի բնակիչներին նույնպես կարելի է գրանցվել։
«Այն մարդիկ ովքեր ցանկություն ունեն պատվաստվելու, կարող են գրանցվել, այնուհետև նրանց կտեղեկացնել, թե երբ է հնարավոր պատվաստել»,- հավելեց Տոնականյանը։
Սամցխե-Ջավախքում պատվաստանյութի քանակը բախշվել է հետևյալ կերպ՝
Ախալցիխե՝ 400, Ադիգենի՝ 150, Ախալքալաք՝ 300, Բորժոմի՝ 250, Նինոծմինդա՝ 200 և Ասպինձա՝ 100 դեղաչափ։
Հարկ է նշել, որ պատվաստման գործընթացը կամավոր է: