Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կազմակերպություններում անցկացվեց շաբաթօրյակ: Հասարակական վայրերի մաքրություն իրականացվել է ամբողջ Վրաստանում։ Ախալքալաքում մաքրվել են կազմակերպությունների տարածքներն ու բակերը, նախկին զինվորական ավանը, «Տավշանկա» հանգստի գոտին։
Վրաստանում շաբաթօրյակը հայտարարել է Կառավարությունը:
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի պետ Մխիթար Ռստակյանի խոսքով, կազմակերպությունների աշխատակիցներն աղբը կհավաքեն պարկերի մեջ, որից հետո աղբատար մեքենաներն այն դուրս կբերեն։ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրել են նախկին զինվորական ավանի տարածքը:
«Մենք շաբաթօրյակը սկսել ենք երեկվանից, մաքրել ենք նախկին զինվորական ավանը: Պետական կազմակերպություններին հատկացվել են բահեր ու ավելներ, իսկ ձեռնոցներ ու աղբի տոպրակներ հատկացրել է մարզպետարանը»,- ասաց Մխիթար Ռստակյանը։