Հոկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265,317-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 29 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 397 դեպք կա, այլ պատճառով՝ 1 218:
Ապաքինվել է ևս 832 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 244 842 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13 860 է։
Հոկտեմբերի 3-ին կատարվել է 7 533 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 755 063 թեստ է արվել։