Հայաստանում երեկ կատարվել է 3 755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 69-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:
Երկրում ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 224 797, որից 216 558-ն` առողջացած, 4 508-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 174 852 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 098 է: