Թե Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող մանկապարտեզները ե՞րբ կգնան արձակուրդ ու ինչքա՞ն ժամանակով, դեռ քննարկման փուլում է։
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է, որ քննարկվում է հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը արձակուրդ գնալու հարցը, սակայն դեռևս հստակ որոշում չունեն։
«Քանի որ քաղաքի երեք մանկապարտեզի երեխաները մի մանկապարտեզ պետք է հաճախեն, իսկ գյուղերի մանկապարտեզների հաճախականությունը նվազում է բերքահավաքի ժամանակ, այդ պատճառով քննարկում ենք այս տարի երկու ամսով արձակուրդ գնալու հարցը, բայց նորից եմ ասում, դեռևս կոնկրետ որևէ որոշում չունենք։ Կամ հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը արձակուրդ կգնանք, կամ մեկ ամսով», – ասում է Անահիտ Ասատուրյանը։
Նշենք, որ անցած տարիներին բոլոր մանկապարտեզներն արձակուրդ էին գնում մեկ ամիս։
Հիշեցնենք, որ քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներն այս տարի կվերանորոգվեն։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու է «Մունիցիպալ զարգացման հիմնադրամի» ֆինանասական աջակցությամբ:
Ընդգծենք, որ թիվ 2 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման փաստաթղթային հարցեր կան, որոնք լուծելուց հետո վերանորոգման աշխատանքները կսկսվեն։
Ըստ փաստաթղթերի՝ նորոգման աշխատանքները կտևեն մեկ տարի։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝